Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիկ Սարգսյանը՝ բժշկական ծառայությունների ու ծխելու մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
368bf4f1852fa5aa280a807fde18e0f4

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խորհրդարանի հատուկ ծխողների համար նախատեսված վայրում մեկնաբանում է Հայաստանում ծավալված հակածխախոտային արշավը. «Ես ինքս պատրաստ եմ թողնել ծխելը հանուն ընդհանուր գործի, հանուն պայքարի էդ չարիքի դեմ»: Ամբողջ աշխարհն է պայքարում ծխելու դեմ, ասում է հանրապետական պատգամավորը. «Ամեն դեպքում դուք իմ ծխելը չեք տեսնի օրենքն ընդունելուց հետո»: Ի դեպ, պարոն Սարգսյանը համաձայն չէ առողջապահության նախարարի այն մտքի հետ, որ Հայաստանում առողջապահական ծառայությունների որակը ցածր է, որովհետեւ գներն են ցածր. «Եթե մարդիկ վճարունակ չեն, ի՞նչ ասել է՝ արտասահմանում կարող ա աշխատավարձը 5 հազար 7 հազար է: Էնդեղ էլ ինչ-որ մի ծառայության համար... Էլ չեմ խոսում՝ ապահովագրական համակարգի հետ կապված ամսական 500 դոլար է ամերիկյան, չգիտեմ ինչքան մարդիկ վճար են անում, հետո էլ օգտվում են: Մեր մոտ նույնիսկ դա հնարավոր չի»: