A
A
25 տարվա ազատազրկում` «Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվողի համար. Առավոտ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի համար մեղադրողը պահանջել է 25 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրողի` Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է, իսկ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները՝ բավարար: