Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ այնպես չի լինի, որ որոշ գյուղեր իրար աղջիկ չտան»

Քաղաքականություն
Berqabер-gyux

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը Ելք դաշինք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր` հարց տալու իրավունքը զիջեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանին։ Բանն այն է, որ այս նախագծի հարցուպատասխանի համար նախատեսված ժամանակը րոպեներ անց լրանալու էր։ Ի դեպ, ամբողջ քննարկման համար նախատեսված է 3,5 ժամ։ Ռուստամ Մախմուդյանն իր հարցադրման մեջ նշեց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ ազգային փոքրամասնությունները մի փնջում պետք է լինեն. «Սակայն կան համայնքներ, որոնք այդ կարգավիճակում չեն։ Խոշորացված համայնքներում ի՞նչ արդյունավետություն ունենք»։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ կոմպակտ համայնքների խոշորացումից հետո դրա մասին եւս կմտածեն, իսկ ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա գյուղացիները շատ լոյալ են վերաբերվում խոշորացմանը։ Արտակ Զեյնալյանի հարցը վերաբերում էր համայնքների բնակիչների կամարտահայտմանը` ինչպիսին է այն եղել, արդյո՞ք հանրային լսումներ եղել են, ազգային ենթամշակույթները հաշվի առնվե՞լ են: Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ հաշվի առնվել են հնարավորինս. «Եվ հիմա էլ շարունակում ենք հնարավորինս հաշվի առնել։ Խոշորացումը ոչ մի ձեւով չի նսեմացնում համայնքներին` գյուղերն իրենց տեղում են, իրար փոխհարստացնում են, օրինակ` էլ չի լինի այն երեւույթը, որ որոշ գյուղեր իրար աղջիկ չէին տալիս եւ այլն։ Համայնքների հետ քննարկումներ եղել եմ դեռ 2008թ. սկսած, իսկ վերջին այս ծրագիրը ներկայացրել ենք մարզպետարաններին հունվարին»։