Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Oգնություն էր ցուցաբերվում միայն ոստիկաններին» (տեսանյութ)

Քաղաքականություն
daniel

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաներին ոստիկանների պատասխանը նման էր ահաբեկչական գործողության։ Նման գնահատական է  հնչեցնում Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝  2016թ հուլիսյան դեպքերի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս. «Գրոհ եւ հարձակում կազմակերպեցին ցուցարարների վրա՝ վնասելով մոտ 200 հոգու եւ ռեժիմի պայմաններում զարմանալի չէր, որ պարագլուխը պետք է պարգեւատրվեր: Երանոսյան կոչեցյալ հրոսակի մասին է խոսքը»: 6 կազմակերպություն  «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույց է պատրաստել: Ըստ դրա՝ ոստիկանները  97 անգամ օգտագործել են  լուսաձայնային նռնակներ. «Կրակելուց հետո ոստիկանները գիլզաները վերցրել են ու շպրտել մարդկանց մեջ: Ոչ մեկի մտքով չէր անցի այդ գիլզաները նետել մարդկանց մեջ, այդ գիլզաները հավաքել ենք: Մարդ կա, որի մարմնի միջից 75 բեկոր է հանվել, անգամ պատերազմի գոտում ամեն վիրավորի  հետ չէր կարող պատահել, 8 քաղաքացի աչքից է զրկվել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը: Ըստ բանախոսի՝ այդ օրերին  շատ հաճախ պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվում քաղաքացիներին. այդ օգնությունը ցուցաբերվում էր ոստիկաններին: Մանրամասները՝ ռեպորտաժում