Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի 18 անդամներին դատող դատավորը հայտնի է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sxR4OIuvRlo

«Սասնա ծռեր» խմբի 18  անդամների գործը կրկին մակագրվել է  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:    Հիշեցնենք,  որ  մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 18 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, քրեական գործն ուղարկվել է էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:  «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով եւս դատավորը Արտուշ Գաբրիելյանն է: Երեկ  նշանակված դատական նիստն այդպես էլ չկայացավ: Դահլիճը շատ փոքր էր:  «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներից շատերը չէին կարողացել ներս մտնել: Դատավորը  պահանջում էր լռություն պահպանել: Այնուհետեւ  նա առանց նիստը բացելու լքեց նիստերի դահլիճը: