Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Գորգիսյանը շահերի բախում է տեսնում (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-gorgisyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Պետական գույքի մասնավորեցման նախագիծը։ Ելք դաշինք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, որ շատ սխալ է այս փաթեթը, իրենք դեմ են. «Բացի օրենսդրական փոփոխություններից, պետք էր նաեւ հիմնավորումներ ներկայացվեին, միայն ներդրումների մասին նշելը բավարար չէ։ Պարոն Բաբլոյան, «Արաբկիր» բժշկական կենտրոնում դուք ձեր ելույթում ասացիք, որ մեծ ներդրում եք ունեցել։ Այդ դեպքում, երբ մասնավորեցվում է նաեւ այդ կենտրոնի բաժնեմասերի պետական հատվածը, արդյոք այստեղ շահերի բախում տեղի չի՞ ունենում` հաշվի առնելով, որ ընդունեցինք նաեւ Հակակոռուպցիոն մարմնի մասին նախագիծը»։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց` ասելով «Մենք աշխատում ենք` սպասարկելով մեր երկրի շահերը։ Ես հպարտ եմ, որ ինչ-որ բան արել եմ, սակայն շահերի բախումը չպետք է էմոցիոնալ մակարդակով ընդունել. իրավաբանների հետ խորհրդակցել եմ, չկա նման բան։ Ավելի լավ էր, որ ես ազնվությամբ ելույթ ունենայի, քանի որ տգեղ կլիներ, եթե թաքցնեի»։