«Բոլորը կառավարելի եւ հպատակ են» (տեսանյութ)
Մեզ մոտ ընտրություններն անցան համատարած ընտրակաշառքով, իսկ կաշառք տված, ժողովրդին ահաբեկած իշխանությունը ինչպես կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին այսօր հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախագծին. «Կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում: Բոլորը կառավարելի եւ հպատակ են: Եթե ինչ- որ պաշտոնյաներ կոռուպցիայի մեջ թաղված չլինեին, ապա կունենայինք հրաժարականներ: Բոլորը՝ եւ գործադիր իշխանությունը, եւ դատաիրավական համակարգը կոռուպցիայի մեջ են»: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ կոռուպցիոներները կստեղծեն հանձնաժողով, եւ կսկսեն պայքարել իրենց դեմ: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելում է, որ մեր պետության իրավական համակարգը սնանկ է: Ազատ Արշակյանին ԱԺ ամբիոնից հակակոռուպցիոն մարմնի ստեղծման շուրջ ելույթները ներկայացում են հիշեցնում. «Դա ինքնաներկայացում է : Դա ժամանակի մսխում է: Կարող են հանձնաժողով ստեղծել, գոյություն ունի ԱԱԾ, ոստիկանություն, դրանք կոռուպցիայի դեմ պայքարելու համար են ստեղծված»: Այդպիսի հանձնաժողովի ստեղծումը Ազատ Արշակյանը գնահատում է հիմարություն: