Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծվող խումբը խորհուրդներ կտա ԱԺ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
azh-1

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր անցկացվեց «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը։ Խումբը կոչված է արտաքին հարաբերությունների հարցում խորհուրդներ է տալու ԱԺ-ին։ Ներկա էին ինչպես ԱԺ ներկա պատգամավորներ, այնպես էլ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ ԱԳՆ-ից ներկայացուցիչ չկար` գործուղման էին։ «Մեր ցանկությունը ազնիվ է ձեզ հետ համագործակցության, դա պայմանավորված է մեր էգոիստական շահերով»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց` արդյո՞ք ուսումնասիրվել է միջազգային փորձը` նման խորհուրդներ կա՞ն, թե՞ ոչ։ Արմեն Աշոտյանը պատասխանեց` ասելով` ինքը չի հավակնում նրան, որ գիտի բոլոր հարցերի պատասխանները. «Եթե միասին աշխատենք, ապա ամեն պատնեշ հաղթահարելի է։ Տարերային փիառի կարիք չունենք, մեզ համար պետք է աշխատենք, այլ ոչ թե` ինչ արձագանք այն կունենա։ Կարծում եմ` չպետք է փղերն ու կարկուտը թափել մեկ մարդու` միջազգային որեւէ պատվիրակության ղեկավարի վրա, այսինքն` պատասխանատվությունը պետք է կիսեն նաեւ պատգամավորները` նրանք լինեն հաշվետու, քանի որ արտաքին աշխարհում անձնական կապերը շատ կարեւոր են»:  Քննարկմանը ներկա քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն իր հերթին նկատեց, որ ակնհայտ է` խորհուրդը ունենալու է խորհրդապահական նշանակություն. «ԱԺ արդյունավետությունը միշտ թերագնահատվել է, թեեւ պոտենցիալը մեծ է։ Նաև ուզում եմ հասկանալ` ինչու ոչ վերլուծական, այլ անալիտիկ խորհուրդ»: Ի պատասխան Արմեն Աշոտյանը նախ իր ուրախությունը հայտնեց` Դավիթ Շահնազարյանին ԱԺ-ում տեսնելու համար, ապա ավելացրեց. «Մենք ունենալու ենք կորիզային համակարգ եւ կլինեն նաեւ հրավիրյալներ։ Առավոտյան ես էլի էի մտածում անվան մասին` անգլիական ազդեցություն է, կարելի է նաեւ անվանել արտաքին հարաբերությունների խորհուրդ։ Անվան հետ կապված բաց ենք քննարկման»: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց` ինքը պատրաստ է այստեղ աշխատել` անկախ նրանից, թե վաղն ինչ կլինի. «Դրա համար տեւական աշխատանք է պետք, փոխադարձ հարգանք։ Երկու հիմնական խնդիր ունենք մեր երկրում` մասնագիտական կարծիքի հաշվի առնում` տարբեր որոշումների կայացման ժամանակ եւ բազմակուսակցական համակարգի ստեղծում։ Ամենամեծ տունը քարերից է բաղկացած` ոչինչ որ հարդարման եւ կահավորման աշխատանքները հեռու են դեռ, հիմքերը դնելուց ցեխի, բետոնի հետ գործ ունենք, քանի որ տունը աղյուսից է կառուցվում։ Գրավոր առաջարկներին նաեւ պետք է տուրք տանք։ Այս փորձը, մի փոքր ճանապարհ անցնելուց հետո, մյուս հանձնաժողովներում պետք է կիրառվի։ Շնորհակալություն ձեզ, պարոն Աշոտյան, ձեր` 3-րդ նախաձեռնության համար»։