Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ հասկանան. Էդ. Նալբանդյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nalb

Բաքվի բրենդն է դարձել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ. այսօր հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ հերթական հայտարարությանը, թե ստատուս քվոն այլևս անընդունելի է. «Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա, հետո արժեզրկել ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական կողմը խոսում է փաստերով, ադրբեջանականը՝ ինչ-որ տպավորություններով՝ հիմնվելով երևակայության վրա։ Համանախագահող երկրների նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ բազմիցս արել են հասցեական հայտարարություններ, հիշեցրեց արտգործնախարարը, բայց եւ հավելեց, որ Ադրբեջանը մշտապես ձեւացնում է, թե դա իրեն չի վերաբերում. «Եռանախագահները բազմիցս են հայտարարել, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Նախագահներն ասում են՝ խստորեն կդատապարտվի, դա լոկ հայտարարությու՞ն է, կարծում եմ ՝ ոչ միայն»,- ասաց արտգործնախարարն ու հավելեց, որ ժամանակն է, որ հայտարարություններից անցում կատարվի գործողությունների. «Միջնորդ երկրները բազմիցս ստիպած են հասցեական հայտարարություն անել, բայց քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ հասկանան՝ հայտարարությունները բավարար չեն, այլ «խստիվ կդատապարտվեն»-ի մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն։ Կարծում եմ՝ հենց այդ ըմբռնման է գալիս միջազգային հանրությունը, որ այն երկիրը, որը խաղաղության դեմ է ու սպառնում է ուժ կիրառել , սպառնում է ռազմական ուժի օգտագործմամբ, իհարկե, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կիրառվեն»: Նախարարը հավելեց նաեւ, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի  եւ Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն եղել: