Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի հավաքականը ֆենոմենալ ռեկորդ է սահմանել

Սպորտ
sport-ispania

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում պարտություն չի կրում արդեն 24 տարի շարունակ: Այդ ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է համարվում: Իսպանիայի ֆուտբոլիստները աշխարհի առաջնության ընտրական փուլում վերջին անգամ անհաջողության մատնվել էին 1993 թվականի մարտի 31-ին, երբ հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել էին Եվրոպայի գործող չեմպիոն Դանիայի հավաքականին: Դրանից հետո իսպանացիներն անցկացրել են 57 ընտրական խաղ, որից 45-ում հաղթանակ են տարել, իսկ 12-ն ավարտել են ոչ-ոքի: Ահա Իսպանիայի հավաքականի ելույթները աշխարհի առաջնության ընտրական փուլերում. 1994 թ – 5 խաղ, 5՝ հաղթանակ (Դանիայից կրած պարտությունից հետո) 1998 թ – 10 խաղ, 8՝ հաղթանակ, 2՝ ոչ-ոքի (մրցակիցները՝ Հարավսլավիա, Չեխիա, Սլովակիա, Ֆարերներ, Մալթա) 2002 թ – 8 խաղ, 6՝ հաղթանակ, 2՝ ոչ-ոքի  (Ավստրիա, Իսրայել, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լիխտենշտայն) 2006 թ – 10 խաղ, 5՝ հաղթանակ, 5՝ ոչ-ոքի (Սերբիա եւ Չեռնոգորիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելգիա, Լիտվա, Սան Մարինո) 2010 թ – 10 խաղ, 10՝ հաղթանակ  (Բոսնիա եւ Հերցեգովինա, Թուրքիա, Բելգիա, Էստոնիա, Հայաստան) 2014 թ – 8 խաղ, 6՝ հաղթանակ, 2՝ ոչ-ոքի (Ֆրանսիա, Ֆինլանդիա, Վրաստան, Բելառուս) 2018 թ – 6 խաղ, 5՝ հաղթանակ, 1՝ ոչ-ոքի (Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտայն)