Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հանդբոլիստները կհանդիպեն ադրբեջանցիների հետ

Սպորտ
sport-handball

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը բավական անհաջող է հանդես եկել Բուլղարիայում ընթացող զարգացող երկրների հանդբոլի աշխարհի 2-րդ առաջնության խմբային փուլում: Մեր հանդբոլիստներն առաջին տուրում 13:46 հաշվով տանուլ են տվել Մոլդովային, ապա Չինաստանի՝ 12:43, իսկ վերջին խաղում պարզապես խայտառակ պարտություն են կրել Ֆարերյան կղզիների հավաքականից՝ 6:44: Ուշագրավն այն է, որ վերջին հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին միայն մեկ անգամ է հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Այժմ մեր թիմը կպայքարի 9-16-րդ տեղերի համար: Սփոփիչ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցելու է Ադրբեջանի ընտրանու հետ, որը խմբային փուլում տարել է մեկ հաղթանակ, կրել երկու պարտություն: Հանդիպումը տեղի կունենա Այս զույգի հաղթողը կվիճարկի 9-12-րդ տեղերը, իսկ պարտվողը՝ 13-16-րդ տեղերը: