A
A
Մոմավառություն Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիներն այսօր ծաղիկներ եւ խաղալիքներ են բերել Երեւանի Պարոնյան–Լեո խաչմերուկ, որտեղ 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյանի վրաերթի հետեւանքով մահացավ Սոնա Մնացականյանն ու նրա չծնված երեխան։
2022թ.–ի ապրիլի 26–ին, Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, ինչի հետեւանքով վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։