Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաժարականի հարցը սպեկուլյատիվ հարց է» (տեսանյութ)

Քաղաքականություն
19095685_10209576022460369_6485592095013304347_o

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ է արձանագրվել, մինչդեռ ուղենշային է եղել 3,2 տոկոսը։ Ըստ նախարարի` առանցքային են եղել տնտեսության արդյունաբերության, ծառայությունները, առեւտրի ճյուղերը։ Արդյունքում ստացվել է 5.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. «Սակայն պետք է նշել, որ արտահանումը ներմուծումից դեռ առաջանցիկ ցուցանիշներ է արձանագրում։ Հարկերի հավաքագրումն առաջին եռամսյակում ավելի բարձր է եղել, քան նախատեսել էինք` եղել է 13 մլրդ դրամով ավելի հավաքագրում։ Արդյունքում մեր ծրագիրը կարող ենք գերակատարել։ Օրինակ` նախորդ ապրիլին եղել է 90 մլրդի, իսկ այս տարվա ապրիլին` 107,2 մլրդի հավաքագրում։ Այս նշաձողը բավականին ամբիցիոզ է, հատկապես, երբ 26 մլրդ դրամով ավելի քիչ ծախս ենք կատարել ծրագրածից»։ Վարդան Արամյանն անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին համապատասխան տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 տոկոսի, լուրջ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարելավել Հայաստանի դիրքը Doing Business-ում՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին։ «Տնտեսական աճի հետ կապված ուզում եմ ասել, որ մեկ ամիս հետո կեզրափակենք միջնաժամկետ ծրագրերի կատարումը ու դրա հիմքում հինգ տոկոսանոց աճն է ներդրված։ Կհաջողվի, թե չէ ապահովել 5 տոկոսանոց աճ, ժամանակը ցույց կտա ու դրա համար չպետք է ջանքեր խնայել»: Լրագրողները նախարարին հիշեցրին Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն, ըստ որի` իր կողմից նախանշված տնտեսական աճի չապահովման դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա։ Արդյո՞ք նախարար Արամյանը պատրաստվում է հրաժարական տալ. «Հրաժարականի հարցը սպեկուլյատիվ հարց է, հանրությունը կասի։ Չմոռանանք, որ գլոբուսի վրա ենք ապրում, ու ՀՀ-ն իզոլացված չէ ու կան գլոբալ զարգացումներ, որ կարող են քեզ վրա ազդել»։ Ինչ վերաբերում է ԱԺ ընդունած պետական գույքի մասնավորեցման եւ Համայնքների խոշորացման մասին նախագծերին, արդյոք այս նախագծերն ուղղված էին պետական բյուջեի խնայողություններին եւ որտեղ են ծախսվելու խնայված միջոցները, արդյոք այդ առումով շտկումներ, ուղղումներ արվել են 2017թ. պետական բյուջեում, նախարարը նշեց. «Այդ նախագծերը միտված են գույքի կառավարմանը, իսկ խնայողությունների թեման ածանցյալ է։ Թե այդ միջոցները որտեղ կօգտագործվեն, դա հետո կերեւա` մասնավորեցումից հետո»։