Ձեզ ինչ, թե ով է լինելու 2018թ. ՀՀ վարչապետը. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ԱԺ նիստին այսօր Կառավարության 2017-22թթ. ծրագրի ներկայացմանը ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր ելույթում հայտարարեց, որ ուզում է ջիգյարով պաշտպանել Կառավարության ծրագիրը. «Երեկ այստեղ հարցադրումներ հնչեցին` ուր է էքսպրեսիան, էմոցիան... նման հարցադրումները լայն ժպիտ են առաջացնում, նման հարցադրումները զուրկ են քաղաքական տրամաբանությունից ու յուրաքանչյուր հարց, մասնավորապես` ով է լինելու 2018թ. ՀՀ վարչապետը, իր պատասխանն է ստանալու ժամանակին»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում կոչ արեց ժամանակից առաջ չընկնել. «Մոտակա ժամանակաշրջանում քաղաքական խոռոչը ինքնաբավարարման նոր բան չի ունենալու։ Ձեզ ինչ, թե ով է լինելու 2018թ. ՀՀ վարչապետը. համբերեք ինն ամիս, ու հարցեր չեն լինի, դրանից ի՞նչ է փոխվելու, Արտակ Զեյնալյանը դրանից սոցիալ-պահպանողական չի դառնա»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Հավատն առանց գործի մեռած է, դրա համար ամեն ինչ կանեն, որ այդ հավատն արթնանա անգամ անհավատների մեջ»։