Հրաչյա Հարությունյանի արտահանձնման որոշումը կա
Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը: Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյա Հարությունյանին արտանձնել, որոշումը նաեւ տրամադրվել է նրան: Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նախարարությունն սպասում է որոշմանը, որպեսզի գնան վարորդի հետեւից: Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հրաչյա Հարությունյանը իր պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում: Նա նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն: