A
A
Ճահճացում և անդառնալի պրոցեսներ՝ Սևանում (տեսանյութ)
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը խոսքերով՝ Սեւանա լճից 270 միլիոն խմ ջրի բացթողումն անհետեւանք չի կարող մնալ, այն կբերի լճի բացասական հաշվեկշռի եւ ջրի մակարդակի իջեցման: Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է նախորդ տարիների՝ 170 մլն խմ ջրառի փոխարեն Սեւանից վերցնել 100 մլն խմ ավելի ջուր։ «Հիմա քանի որ ջրի մակարդակի բարձրացման պրոցեսը սկսվել է, հետադարձ ճանապարհ չկա: Եթե մենք կանգնեցնենք կամ մի քանի սմ իջեցնենք, մենք կունենանք ճահճացում եւ անդառնալի պրոցեսներ, որոնք հետո վերականգնելը շատ դժվար կլինի»,- ասում է մասնագետը: Բարդուղ Գաբրիելյանի խոսքերով՝ այդ քանակի ջրառից հետո կունենանք ջրի որակի եւ ձկնաբուծական միջոցառումների վատացում: