Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«15 տարի է պետք, որպեսզի նորմալի ծիրին հասնենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-sargsyan

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին դիմեց՝ Սեւանա լճից 100 մլն խմ ջուր բաց թողնելու հարցով` նկատելով. «Արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի, եթե նոր ջրամբարներ կառուցվեին, այլ ոչ թե ամեն անգամ Սեւանը դատարկեին»։  Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրերի իրականացման համար ճիշտ առաջնահերթությունների ընտրության հարցում որեւէ բան հիմա չեն կարող անել. «Մենք հիմա ընդամենը ներկայացնում ենք նախորդ տարվա կատարածը, իսկ 2016թ. չենք կարող էլ փոխել»։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր հերթին ավելացրեց, որ 2019թ. անցում ենք կատարելու 100 տոկոսանոց ծրագրային բյուջետավորման եւ 2020թ. առաջնահերթությունների հետ կապված կունենանք շոշափելի արդյունքներ. «Մենք պետք է հասնենք նրան, որ պետական բյուջեից գումար է տրամադրվելու այն ծրագրերին, որտեղ կան հստակ նախահաշիվներ, տեսլականներ»։ Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի հարցն էլ վերաբերում էր անուղղակի հարկերին. «Դրանք նվազել են, դա նշանակում է, որ 15 տարի է պետք, որպեսզի նորմալի ծիրին հասնենք։ Մինչդեռ դուք դա նորմալ համարեցիք»: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ինքը չի ասել, որ նորմալ է, այլ ընդամենը դրական է գնահատել երեւույթը. «Սա ուղղակի փաստացի ցուցանիշ էր, որ ներկայացվեց»։