Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամ Խաշմանյան. «Ալաշկերտն» այսօր լավ չխաղաց» (տեսանյութ)

Սպորտ
a1xashmanyan

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» խաղից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այսպես մեկնաբանեց հանդիպումը:   «Կարծում եմ, ինչին պատրաստվում էինք, տեսանք: Այսօր մենք լավ չխաղացինք: Համատարած պաշպանությունը ճեղքելու համար արագություն եւ ագրեսիվություն էր պետք, ինչը ես չտեսա իմ ֆուտբոլիստների մոտ: Զարմանալի է, որ կենտրոնում լավ չգործեցինք: Պատասխան խաղում ավելի լավ հանդես կգանք, քանի որ վեց օրում կարող ենք բարելավել թիմի ֆունկցիոնալ վիճակը», - նշեց փորձառու մասնագետը:   Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» Երեւանում 1:0 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 4-ին, Անդորայում: