Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պատրաստ չէր «Սլովանի» հետ մրցամարտին

Սպորտ
a1pyunik

Երեւանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2017-18թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում սեփական դաշտում պարտվեց Սոլվակիայի «Սլովանին»: Նախ մեր թիմը 11մ հարվածով բացեց հաշիվը, բայց հետո անպատասխան գոլեր բաց թողեց եւ պարտվեց 1:4 խոշոր հաշվով:   Փյունիկցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը նման անհաջողությունը բացատրեց իր սաների ֆիզիկական վատ պատրաստությամբ:   «Առաջին խաղակեսում տղաները շատ էներգիա ծախսեցին, իսկ երկրորդում, երբ մրցակիցը երկրորդ գոլը խփեց, մենք արդեն ֆիզիկապես ի վիճակի չէինք խաղալու սուր հակագրոհների մարտավարությամբ: Իսկ եթե ընտրեինք ավելի հարձակողական մարտավարություն, ապա ավելի խոշոր հաշվով կպարտվեինք», - եզրակացրեց «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչը:   Նշենք միայն, որ «Փյունիկը» հանդիպման զգալի մասն անցկացրեց իր կիսադաշտում, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան էլ մեծ չէր մեր թիմի համար, պարզապես փյունիկցիները պատրաստ չէին հոգեբանորեն պայքարելու ամեն գնդակի եւ մրցատարածության համար: