Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում դուրս գալ բուհական խորհուրդներից

Քաղաքականություն
azh

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ ՀՀԿ պատգամավոր Կնյազ Հասանովը խոսեց ազգային փոքրամասնությունների ունեցած խնդիրներից. «Ազգային առանձնահատկություններից ելնելով` ազգային փոքրամասնություններով և աչքի ընկնող համայնքներում աղջիկներին շուտ են ամուսնացնում, եւ նրանք չեն հասցնում բուհում սովորել. «Պետք է մի արտոնյալ բան սահմանել ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերի համար»: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ կարող են նպատակային առումով վերանայել ազգային փոքրամասնությունների համար կրթություն անցկացնող ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգը. «Սակայն եթե տվյալ ուսուցիչը գիտելիք չունենա, հետո ձեր ծնկներին եք տալու»։  Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ավագ դպրոցներին` նշելով. «Դրանք ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխության կարիք ունեն։ Անդրադառնամ նաեւ բուհերում ազատ ոճի պրոֆեսորներին կամ ակադեմիկներին, որոնք 70, 80 տարեկան են ու երբ ուզում, գնում ու գալիս են։ Բուհերում լրիվ դեդավշինա է»: Նախարարը նշեց, որ միտում ունեն կրեդիտային համակարգի անցման նախադրյալներ ստեղծել ավագ դպրոցներում. «Ավագ դպրոցներում շենքային պայմանների խնդիր կա։ Ինչ վերաբերում է բուհերին, ապա շրջաբերական եմ ուղարկել ամբիոնի վարիչներին. «Ես ինքս ուզել եմ կրճատել, բեռնաթափել ամբիոնները, սակայն նրանք դիմեցին ՍԴ, որն էլ որոշեց, որ չի կարելի տարիքով աշխատակիցներին կրճատել, սակայն եկանք ընդհանուր համաձայնության, որ տարիքը սահմանափակենք մինչեւ 70 տարեկանը։ Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք դասավանդում են, ձեռի հետ էլ ամբիոնի վարիչ են։ Խնդրել ենք բուհերին, որ իրենց ադմինիստրատիվ աշխատանքը վերանայեն։ Պրոռեկտորների շքերթը եւս պետք է ադմինիստրատիվ շարք մտցնել»։ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այդպիսով փակում են երիտասարդ, թարմ կադրերի ճանապարհը: «Ես ինքս դասավանդման առումով անցել եմ ժամավճարների, ու նույնն էլ կոչ եմ անում բոլոր գերատեսչությունների այն ներկայացուցիչներին, որոնք դասավանդում են»,- հավելեց նախարարը։  Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ինքը եւս Գեղարվեստի ակադեմիայի խորհուրդից դուրս է եկել ու նույնն էլ կոչ է անում բոլորին։