Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանի փեսան՝ ՀՀԿ-ի համար ձայն բերելու, բանակից ազատվելու մասին. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Guloyan

Այսօր լրագրողները Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից հետաքրքրվեցին՝ ՊՆ-ի տրամադրած ցանկում բանակում չծառայածների ձեր անունը եւս կար, ի՞նչն է պատճառը, որ չեք ծառայել: Նա պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով ես ազատվել եմ»: Նա վստահեցրեց, որ ոչ մի առողջական խնդիր չկա: Այդ դեպքում թե ո՞րն է պատճառը, որ ազատվել է բանակից՝ Գուլոյանը առաջարկեց. «Հետաքննություն դրեք, պարզեք, ոչ մի խնդիր չկա»: Մենք հետաքրքրվեցինք՝ վերջին համապետական ընտրությունների հետ կապված ասում են, որ դուք ՀՀԿ-ի համար էիք աշխատում եւ ոչ թե «Ծառուկյան» դաշինքի համար, ասում էին, որ դավաճանել եք ձեր աներոջը, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ Կարապետ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքական ոչ մի հարցերի չեմ պատասխանում: Ես ընդհանրապես ընտրություններին չեմ խառնվել: Ես բազմիցս լրագրողներին նշել եմ, որ ես չեմ խառնվում ընտրություններին եւ ձեզ ասեմ, իմացեք, որ անկուսակցական եմ եղել եւ անկուսակցական եմ՝ մինչեւ վերջ: Ես ոչ մեկի համար ձայն չեմ հավաքել»: Ամբողջական հոդվածն այստեղ