Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուր է ոռոգման խնդիրների համար նախատեսված 30 մլն դոլարը (տեսանյութ)

Քաղաքականություն
2tRprqsESxc

ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, հարց ուղղելով Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, հետաքրքրվեց. «Եթե երկարաժամկետ հատվածով դիտարկենք հարցը, ապա արդյո՞ք մի խնդիրը լուծելով այլ խնդիրներ չեն առաջանա»։ Կա՞ մասնագիտական եզրակացություն երկարաժամկետ հատվածում։ Իմ հարցը ապագայի հարց է»։  Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ 2013թ. նախատեսում են 6 մետրով Սեւանա լճի մակարդակը բարձրացնել։ Այժմ լճի մակարդակը 1091.41 մետր է։ Տարեսկզբի համեմատ 4 մետրով բարձրացել է։ Նախատեսվածից ավելի շուտ ենք հասնելու 6 մետր բարձրացման մակարդակին»:  Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ այս հարցի հետ կապված հանրային լսումներ չեն եղել, մինչդեռ խնդիրը երկսայր է. «Ինչու՞ Բնապահպանության նախարարության աշխատակցին չեմ տեսնում, որ հարցերին պատասխանի։ Կառավարության ապաշնորհության մասին է խոսում այս նախագիծը։ 30 մլն դոլարի դրամաշնորհ ենք ստացել` ոռոգման խնդիրների լուծման համար։ Որտե՞ղ են այդ գումարները ծախսվել»։  Արսեն Հարությունյանը նշեց, որ չի բացառվում, որ հաջորդ տարի էլ այս նույն խնդրի առաջ կանգնենք, ու ինքը խնդրողի դերում կանգնի. «Վստահ եղեք, դա ինձ համար հաճելի չէ»: ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցն էլ վերաբերում էր ջրամբարներին. «Մենք չենք կարողանում առկա ջրամբարները լցնել, նորերն ինչպե՞ս ենք լցնելու»: Ի պատասխան Արսեն Հարությունյանը միայն նշեց, որ այս պահին կառուցում են երկու մեծ, մի քանի փոքր, լոկալ ջրամբարներ։  Ելք դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց ոռոգման ցանցերի խնդրի մասին։ Արսեն Հարությունյանը ասաց, որ ոռոգման տարածքները 200 հազար հա են կազմում, սակայն փաստացի ոռոգվում է կեսը։  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հարցեր տալու ժամանակը սպառվեց, պետք է ելույթով հանդես գա հարակից զեկուցող Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղից սկսեց բողոքել` ասելով, թե ինքը կարեւոր հարց ուներ, որ որեւէ մեկը չհնչեցրեց։ Արա Բաբլոյանը ի պատասխան ասաց, որ նա իր մտքերը կարող է արտահայտել իր ելույթի ժամանակ։