Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ջուրն ազատ հոսում է Արաքս ու Քուռ, սրա դեմը պետք է առնենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր գետերի մեջ կա 7 մլրդ խմ ջուր, որից կարողանում ենք ամբարել միայն մեկ մլրդ։ Նրա խոսքով` որեւէ կոնկրետ աշխատանք չի կատարվում. «Ի սկզբանե ասեմ, որ կողմ եմ քվեարկելու, սակայն կան հարցեր։ Կառավարության բերած հիմնվարումները շատ ավելի լավը կարող էին լինել, եթե դրա վրա աշխատեին»: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ այս խնդիրն առաջացել է դեռ 1950-ականներին. «Արդեն 79 տարի` Սեւանա լճից ջուր ենք բաց թողնում, իսկ ինչու նաեւ այս տարի, պարզ պատճառով` սակավաջուր տարի է։ Հիմա ջուր տա՞նք գյուղացուն, թե՞ ոչ, իհարկե պետք է տանք»։ Կարող է մենք խմելու ջուր ունենք, սակայն տարեկան մեկ շնչին ընկնող ջուրը քիչ է։ 1990-ականներին վիճակն ավելի վատ է եղել։ Խորհրդային տարիներին Մխչյանի պոմպակայանն ենք կառուցել, որ Սեւանից քիչ ջուր վերցնենք, Մարմարիկի ջրամբարը կառուցեցինք, որ 23 մլն խմ ջուր է ամբարում։ Գարնանը վարարումների ժամանակ մեր ջուրը ազատ հոսում է Արաքս ու Քուռ։ Այ, սրա դեմը պետք է առնենք»: