Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Հարությունյանի առանձնատունը կարող է ջրի տակ անցնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lena-nazaryan

ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը Ելք դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձավ ոռոգման համակարգերի հնամաշության խնդրին` նշելով` խնդիրը երկար տարիներ լուծում չի ստանում, որի պատճառով ջրի կորուստները տարեցտարի մեծանում են. «Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան»: Այնուհետեւ, դիմելով հարակից զեկուցող, Բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանին` հիշեցրեց, որ նրա առանձնատունը, որը կառուցված է բետոնե հիմքի վրա, 1900 մետր բացարձակ նիշի վրա, ափամերձ գոտում է ու Սեւանա լճի մակարդակի բարձրացման դեպքում ջրի տակ է անցնելու. «Այդ պատճառով, նրա ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում, ու այս նախագծի միակ նպատակը Սեւանի ափամերձ տարածքներում անօրինական շինությունների պահպանումն էր»: ՀՀԿ պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանն իր ելույթում հետեւյալ շեշտադրումներն արեց. «Սեւանա լճից ջրառն անշուշտ էկոհամակարգի վրա վատ ազդեցություն է ունենալու։ Ես շատ կզարմանայի, եթե Բնապահպանության նախարարությունը նման բացասական վերաբերմունք չունենար. անկախ կուսակցական պարտականությունների, դա իրենց անմիջական աշխատանքն է։1990-ականներին ծառը շատերի համար ջերմություն տվող օբյեկտ էր, ինձ համար էսթետիկ բան էր։ Այդ ժամանակ, երբ իմ երեխաները տեսնում էին մայրաքաղաքում կով, ասում էին` վայ, կովիկ։ Մսավաճառը, բնապահպանները մի բան են տեսնում կովի պարագայում, մյուսները այն ընկալում են որպես սննդի օբյեկտ։ Մոտեցումներն ու ընկալումները տարբեր են»: Ծառուկյան դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթը սկսվեց սուր շեշտադրումներով` ինչու ԱԺ մոտ հավաքված ՀԿ հատվածի հետ հանդիպում չի կազմակերպվում ու չկա նրանց հետ քննարկելու մշակույթ, ապա հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու։