A
A
Գյումրիում ժողովուրդը խուճապի մեջ է. ՑԱՅԳ (տեսանյութ)
Այսօր ժամը 10:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գյումրուց 11 կմ հյուսիս-արևմուտք գտնվող հատվածում: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը Քեթի և Մայիսյան համայնքների միջնամասն է, ուժգնությունն այնտեղ կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Ստեփանավանում, Արթիկում, Աշոցքում ու մարզի մի շարք համայնքներում: Ժողովուրդը խուճապի է մատնվել, սեյսմոլոգիական կենտրոն ահազանգերը շատ են,- այս մասին «Ցայգ»-ին հայտնել են սեյսմոլոգիական կենտրոնից։ «Սեյսմոակտիվ գոտում ենք, երեխաներին պետք է ուշադրություն դարձնենք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է մասնագետը։ Դիտեք տեսանյութը