Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել. ԱԻՆ-ը զգուշացնում է

Հասարակություն
exanak

Ուշադրություն Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 8-9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 5-ին, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝         39.30C (1991 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝            10.10C (1976 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝        25.10C