Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը խոսել է Մինսկի խմբի համանախագահների և Կասպշիկի հետ

Քաղաքականություն
69269

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում: «ԱԳ նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները»,- հայտնել է նա: