Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտը հակացիկլիկ քաղաքականությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
KT4ARb5jIuM

ԱԺ արտահերթ նիստում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հարցրեց. «Ասում եք` բացասական զարգացումներ են եղել ԵՏՄ, ԵՄ սանկցիաների հետ կապված։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են, բացի ձեզնից` իշխանություններից։ Ասում եք` հավելյալ իմպուլս եք տվել տնտեսությանը, 0,2 տոկոս ա՞ճն է դա։ Կա՞, ունե՞ք հաջողակ պատմություն։ Ինչ-որ բան փոխե՞լ եք ձեր նոր կառավարությամբ»:  Վարդան Արամյանը նշեց, որ իրենք փաստն են արձանագրում` արտաքին զարգացումների առումով. «Մենք որեւէ մեկին չենք մեղադրում։ Այդ ամենին ճիշտ արձագանքը պետք է լիներ հակացիկլիկ քաղաքականությունը։ Առանց պարտք վերցնելու արտաքին ցնցումներին դիմանալ հնարավոր չէ»: Էդմոն Մարուքյանն ի պատասխան նկատեց, որ սխալ է գնում քննարկումը. «Դուք միայն լսում եք ֆինանսների մասին, մինչդեռ ամբողջ կառավարության մասին է խոսքը»: «Եթե կա արտաքին շոկ, որ քեզնից չի գալիս, բայց պետք է հաշվի նստես դրա հետ, հետեւաբար ճիշտ քաղաքականությունն այս պարագայում հակացիկլիկ քաղաքականությունն է»,-պատասխանեց Ֆինանսների նախարարը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր ապրիլյան պատերազմին. «Պետական բյուջեում ոչ մի անդրադարձ չկար այդ մասին, թե այն ինչ ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա։ Սա ռազմավարական առումով թիվ մեկ վերլուծությունը պետք է լիներ։ Պատերազմի ժամանակ մենք ունեցանք վստահության լրջագույն ճգնաժամ»: Վարդան Արամյանը նշեց, որ ապրիլյան պատերազմն էր հիմնական պատճառը, որ ունեցանք տնտեսության 11 տոկոս անկում, այլ ոչ՝ 15 կամ 16 տոկոս. «Հաշվետվությունում ապրիլյան պատերազմի ազդեցությունը պետք է արտացոլվեր, թե ոչ, կարծում եմ` դա հետագա այլ վերլուծությունների խնդիր է»: