Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարկուտից տուժածների հետ անհատական աշխատանք է տարվում»

Քաղաքականություն
DSC_0789

ԱԺ արտահերթ նիստում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` հետաքրքրվելով Արմավիրի կարկտահարված համայնքների վարկային պարտավորությունների մասին։ Ի պատասխան ԿԲ նախագահն ասաց, որ  թվով 9 համայնք է, որոնց բնակիչների հետ անհատական աշխատանք է տարվում. «Հիմա խորհրդակցում ենք բանկերի հետ, եւ կլինեն գյուղացիների վարկերի ժամկետների հետաձգում, տոկոսադրույքների նվազեցում, եթե դրանք 11 կամ 15 տոկոսից բարձր են։ Վերջին 4 տարում 600 մլրդ դրամի վարկ ենք տրամադրել գյուղացիական տնտեսություններին, 90 մլրդ դրամի վարկ էլ սուբսիդավորմամբ 8 տոկոսով։ Տոկոսադրույքները, եթե ոչ կտրուկ, սակայն համեմատաբար նվազել են»։