Բանակից ազատում և տարկետման իրավունք՝ կառավարության որոշմամբ (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում 1 հոգու բանակից տարկետման իրավունք է տրվել, 1 հոգի ազատվել է բանակից՝ Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկով։ Համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մասիս Արթուրի Ոսկանյանին (ծնված՝ 1990 թվականի հուլիսի 11-ին, հաշվառման հասցեն` ք. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: