Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանին լինում է լռեցնել միայն համարժեք պատասխան տալուց հետո» (տեսանյութ)

Քաղաքականություն
Vy7VJkGzjZ8

Ադրբեջանական կրակահերթերի լռեցումը ճիշտ է, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի հրադադարի ռեժիմը  խախտել. այսօր հայտարարեց  քաղաքագետ Արա Պապյանը: «Ադրբեջանը տեղակայելով իր ուժերը բնակավայրերի մոտ՝ խախտում է մի շարք միջազգային պարտավորություններ:  Սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանք է,  երբ սեփական բնակչությանը դնում է վտանգի տակ»: Լարվածությունը ուժեղացնելու քաղաքականությամբ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուծում է մի քանի խնդիր՝ մասնավորապես, ներքին դժվարություններից  շեղում դեպի արտաքին թշնամի: Ըստ քաղաքագետի,  Ադրբեջանն աղմուկ կբարձրացնի՝ հետեւելով հայկական կողմի արձագանքին, եւ եթե հայկական կողմը վարանի եւ չլռեցնի հակառակորդի կրակահերթերը, ապա Ադրբեջանը կշարունակի.  «Եթե կրակեց, պիտի պատասխան ստանա, Ադրբեջանին լինում է լռեցնել միայն համարժեք պատասխան տալուց հետո, եւ դա պիտի շարունակվի»: «Մեզ մոտ ալարկոտ դիվանագիտություն է, մենք պետք է 2 ուղղությամբ մշտապես բողոքենք, առաջինը՝ ցանկացած գնդակոծման դեպքում խաղաղ բնակչության շրջանում,  մյուսը, երբ որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությանը՝ որպես կենդանի վահան»,- ասում է Արա Պապյանը: Քաղաքագետը հիշեցնում  է՝ օրեր առաջ բացահայտվել է, որ Ադրբեջանը 350 դիվանագիտական թռիչքների միջոցով զենք է մատակարարել տարբեր տեռորիստական խմբերի. «Հիմա տեսնենք՝ մենք կկարողանա՞նք այդ փաստն օգտագործել: Մի քանի օր է այդ լուրը պտտվում է, եւ դեռ ոչ մի արձագանք չկա: Պատճառը մեր  անգործությունն է»: