Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը մերժեց միջնորդությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-lusine

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ պաշտպան Լուսինե Սահակյանն էր ներկայացրել միջնորդություն, իսկ մյուսները միացել էին։ Դատավորը մերժման որոշումը հրապարակելուց հետո հեռացավ խորհրդակացական սենյակ՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար։ Դատավորն իր որոշումը կհրապարակի 1 ժամից։