A
A
Օրգանիզմ է պետք, որ դիմանա… 20 աստիճան տատանում (տեսանյութ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ օդերևութաբանության ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրում է. «Հետո էլ ասում ենք ժողովուրդը բողոքումա եղանակից ու կլիմայից: Երկու օր առաջ այս ժամին Երևանում +41 էր, այսօր +21 է, այսինքն մոտ 20 աստիճան ջերմաստիճանի տատանում: Միջին արժեքը վաղուց կորել է, ջերմաստիճանը կամ նորմայից շատ ցածր է կամ շատ բարձր է: Օրգանիզմ է պետք, որ դիմանա…»: Նշենք, որ օդի ջերմաստիճանը հունիսի 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նրա ՖԲ-յան էջում այցելուները ֆոտոներ են տեղադրել: