Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Անտոն Նոսիկը

Քաղաքականություն
96863005_21cfdcc9-3f5f-4088-ac2f-622f96ea9ffb

Այս գիշեր Ռուսաստանում մահացել է մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը։ Այս մասին հայտնել է «Վեդոմոստի» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցեւը։ Մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սրտի նոպան է եղել։  Անտոն Նոսիկը 51 տարեկան էր։ Նա ծնվել է 1966 թ-ին: 1989 թ-ին ավարտել է Մոսկվայի բժշկա-ատամնաբուժական համալասրանի բուժական ֆակուլտետը: 1990-1997 թթ. ապրել է Իսրայելում և սկսել զբաղվել լրագրությամբ: Անտոն Նոսիկը հայտնի է իր աջակցություններով  հայկական կողմին: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո նա իր ֆեյսբուքյան էջում «Ես եմ Արցախը» գրությամբ լուսանկար է տեղադրել: Նոսիկը իր ակցիաներն սկսեց հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանում որպես հերոս դիմավորեցին Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին, որը ցմահ բանտարկության էր դատապարտվել քնած ժամանակ հայ լեյտենանտին սպանելու համար: