A
A
Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 3-րդ փուլը: Այսօր անցկացվող 4-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մեր գրոսմայստերը շատ վստահ անցկացրեց պարտիան եւ մի քանի հավասարազոր փոխանակումներից հետո սպիտակներին պարտադրեց գրոսմայստերական ոչ-ոքի անել: Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ շարունակում է հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովին, որը դեռեւս կես միավոր ավելին ունի: