A
A
ԿԽՄԿ-ի աշխատանքին կարելի է հետևել ֆեյսբուքում
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն արդեն Ֆեյսբուքում պաշտոնական էջ ունի։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԿԽՄԿ-ի աշխատանքի, հանձնագրի և մարդասիրական խնդիրների մասին ավելին իմանալու համար այսուհետ կարելի է այցելել էջ։ Ինչպես հայտնում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեիպատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, էջում կարելի է գտնել նորություններ տարածաշրջանում ԿԽՄԿ-ի գործունեության մասին, ինչպես նաև ավելի մոտ ծանոթանալ իրականացվող նախագծերին։ Բացի այդ, կլինեն հայտարարություններ և տեղեկություններ՝ լրատվամիջոցների, ուսանողների և հանրության համար ԿԽՄԿ-ի կազմակերպած միջոցառումների և դասընթացների մասին։