Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտավանցի երեխաները էկոփառատոնին՝ տատիկների գաթաներով (տեսանյութ)

Հասարակություն
19866717_1957699874256129_582140325_o

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններն արդեն երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպել էին Էկոտուրիզմի փառատոն՝ Վայոց ձոր մարզի Արտավան գյուղում: Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Արտավանցիները փառատոնին ներկայացել էին իրենց ողջ հմայքով ու կարողություններով՝ մեծից փոքր։ Այս երեխաները բերել իրենց տատիկի պատրաստած փոքրիկ գաթաները. արևից չեն նեղվում, անպայման ուզում են գոնե մի քանիսը վաճառել 19859258_1957699440922839_1985654757_o Դավիթը սովորում է քոլեջում, ապրում է Երևանի հանրակացարաններից մեկում, ձյուդոիստ է, փառատոնը լավ առիթ է՝ ընտանիքին օգնելու համար. բանանի, ելակի ու ծիրանի խառնուրդից անմահական հյութ է ստանում 19885805_1957699484256168_1483830954_o 19866884_1957700520922731_909684928_o Հորած պանիր, կարկանդակներ, ախորժելի թթու 19830312_1957699807589469_1899178672_o Տիկին Տաթեւը ներկայացնում է Վայոց ձորի հին ճաշատեսակները՝ ճմուռ, որը կմատուցի ձվածեղով ու թթվով, ինչպես նաև՝ սպիտակ բանջարով ապուր ու Կարշըն, որը պատրաստվում է ընկույզով  111111 19875939_1957700134256103_1398740927_o 19876033_1957700250922758_2105239104_o Աղջիկները վաճառում են խաշած եգիպտացորեն, տարբեր կարկանդակներ, որ թխել են իրենց ձեռքով, նախապես խնդրում են հյուրասիրվել19885591_1957700037589446_1223401059_o 19987558_1957699930922790_120828534_n Փառատոնն ուղեկցվում է ազգագրական պարերով. ով չգիտի, անպայման սովորում է 19859156_1957700564256060_1701555995_o 19859318_1957700647589385_1962450431_o Երիտասարդների մի խումբ պատրաստվում է վրաններում գիշերել, հաջորդ օրը նրանց բազմազան խաղեր են սպասվում, այդ թվում՝ գանձերի որոնում։19866695_1957700270922756_1745007429_o Արտավանը հեքիաթային լճեր ունի՝ Հայելու գյոլ կամ Կարմիր լիճ. ահա այսպիսի անվանում ունի այս կանաչ լիճը, որի բուսածածկույթը աշխարհի քարտեզ է ներկայացնում՝ ամենայն մանրամասներով։ Ասես մարդու ձեռքով նկարված լինի. Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպա... 19897713_1957701490922634_599273191_o 19866827_1957701407589309_755085909_o 19885596_1957701680922615_1514151670_o Լրագրողների այցը փառատոն ապահովել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան), որը էկոմիջանցքի ստեղծման ու պահպանման ակունքներում է։ Արտավանը նույնպես մտնում է այդ միջանցքի մեջ՝ իր հարուստ կենսաբազմազանությամբ։ Տարածքը սկիզբ է առնում «Խոսրովի անտառ» արգելոցից և ավարտվում Զանգեզուր արգելավայրի սահմանագծում: Ահա քարտեզը ecooo Հասմիկ Բուդաղյան Ավելին՝ տեսանյութով