Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր մանկության տանգոն». ուրախ ու տխուր մարդու կյանքի դրվագները (տեսանյութ)

Մարզեր
1499866782_mher-mkrtchyan

Մարդ, որն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով. ուրախ-տխուր մարդու` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով դերասանի անվան թանգարանում ամբողջ ամսվա ընթացքում իրականացվում են միջոցառումներ: Հերթականը տեղի է ունեցել այսօր: Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները բեմադրել են փոքրիկ հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Մհեր Մկրտչյանի կյանքին ու գործունեությանն անդրադառնալը մանկատան սաների նախաձեռնությունն է: Փոքրիկ դերասանների համար մեծ պատիվ էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուի կյանքի դրվագները ներկայացնելը: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում