Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյան հայրենադարձության մասին օրենքի անհրաժեշտություն է տեսնում

Քաղաքականություն
spyurq

Սփյուռք-Հայաստան գործակցության մեջ պետք է ապահովել թափանցիկություն եւ վստահություն. այսօր այդ մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: Կառավարության նոր ծրագրում Սփյուռքի նախարարությունը երեք հիմնական ուղղություն է ներկայացրել՝ սփյուռքի ներուժի թիրախային օգտագործում, օգնություն հայ համայնքներին եւ սփյուռքահայերի ինտեգրում Հայաստանում: Սփյուռքի նախարարի խորհրդականը նշեց, որ նախարարության բյուջեն չի ավելացել. «Անում ենք այնքան, ինչքան բյուջեն է թույլ տալիս: Այս առումով համագործակցում ենք սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ: Նրանց կողմից ունենք համաֆինանսավորում»: «Արի տուն» ծրագիրը պաշտոնյան հաջողված է  համարում։ Ստեփան Պետրոսյանը նշեց, որ պետք է սատարել  երիտասարդներին, որպեսզի նրանք մասնակցեն մշակութային կյանքին եւ խոսեն հայերեն: «Մենք տարբեր քաղաքներում  հայկական կենտրոններ ունենք, որտեղ հայերը հավաքվում են, թերթ կարդում, ֆիլմեր դիտում  և նույնիսկ ամուսնանում: Այդպիսի միջավայրեր պետք է ստեղծվեն  տարբեր երկրներում»,- եզրափակեց բանախոսը: Կա կամավոր հայրենադարձություն, մենք պետք է աջակցենք այդ մարդկանց, ասաց Ստեփան Պետրոսյանը.  «Լավ կլիներ՝ այս պարագայում ունենայինք հայրենադարձության մասին օրենք:  Ցավոք, օրենք չունենք: Օրենքի նախագիծը  ներկայացվել է, երկու տարի է՝ Ազգային Ժողովում քննարկվում է»: