Հաղթողները հայտնի են. «Ոսկե ծիրան»-ը հրաժեշտ տվեց
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա) ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Խաղարկային ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան) Վավերագրական ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան) Կարճամետրաժ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ) Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ) FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ «Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան) Օրակարգը սպառվել է. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին Երևանի կինոտոնի տարեգրությունն ավելացավ ևս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրան»-ը հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված կինոտոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով: Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ այլև վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) և այլք: «Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինո փառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհ ընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստեղծված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաև: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը: 14-րդ «Ոսկե ծիրան»-ը ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր: Մեկ շաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ-«Ոսկե ծիրան»-ը ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով: [caption id="attachment_1556906" align="alignright" width="700"] Closing ceremony of the 14th Golden Apricot Yerevan International Film Festival took place at the Moscow Cinema[/caption] [caption id="attachment_1556907" align="alignright" width="700"] Closing ceremony of the 14th Golden Apricot Yerevan International Film Festival took place at the Moscow Cinema[/caption] [caption id="attachment_1556908" align="alignright" width="700"] Closing ceremony of the 14th Golden Apricot Yerevan International Film Festival took place at the Moscow Cinema[/caption] [caption id="attachment_1556909" align="alignright" width="700"] Closing ceremony of the 14th Golden Apricot Yerevan International Film Festival took place at the Moscow Cinema[/caption]