A
A
Գյումրու նախակրթարանները հնարավոր է միավորվեն (տեսանյութ)
Արդյո՞ք Գյումրու նախակրթարաններում միավորման վտանգ կա: Վերջին ժամանակահատվածում այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում թե՛ նախակրթարանների անձնակազմերի, թե՛ ծնողների շրջանակում: Բանն այն է, որ եթե որոշ նախակրթարաններ գերբեռնված են աշխատում, ապա որոշներում երեխաների թիվը չի հասնում 35-ի: Հիմնական մտավախությունը կապված է հենց թերբեռնված մանկապարտեզների հետ: Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետը հերքել է միավորման մասին շրջանառվող լուրերը: Մանրամասները՝ «Ցայգ»ՀԸ տեսանյութում