Այսօր Արցախում կընտրվի անցումային փուլի նախագահ
Այսօր Արցախի Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը, այսինքն՝ մինչև 2020 թվականը. ըստ նոր Սահմանադրության, խորհրդարանն ընտրում է անցումային փուլի նախագահ։ Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։ Արցախի խորհրդարանի երեք խոշոր խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, ՀՅԴ-ն և «Ժողովրդավարություն»-ը սատարում են Բակո Սահակյանի թեկնածությունը։ Ղարաբաղի խորհրդարանում 33 մանդատ կա, պատգամավորներից 29-ը պաշտպանում են Բակո Սահակյանի թեկնածությունը, իսկ Էդուարդ Աղաբեկյանին սատարում է 4 պատգամավոր՝ երեքը նրա ղեկավարած ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցությունից են, իսկ չորրորդը «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն է։ Վերջինս երեկ ֆեյսբուքում հայտնել է, որ գիծ է քաշելու Բակո Սահակյանի անվան վրա։ Խորհրդարանի հատուկ նիստը սկսվում է ժամը 11:00-ին, կհնչեն ծրագրային ելույթներ, իսկ օրվա երկրորդ կեսին հայտնի կդառնա Արցախի նոր նախագահի անունը։