Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն լեզվի հարցում արտաքին քաղաքականության կարևոր քայլերից մեկն է առաջ մղում (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik

«Ռուսաց լեզուն Հայաստանում պաշտոնական լեզու դարձնելու մասին քննարկումները անհիմն են ու անտեղի: Հայաստանը չպետք է երբեւէ նման բան թույլ տա՝  անկախ Ռուսաստանի բոլոր ջանքերից»,- ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը  հիշում է, որ նման փորձ Ռուսաստանը տարիներ առաջ էլ է արել, դա նրա արտաքին քաղաքականության կարեւոր քայլերից մեկն է։  «Լեզուն կարեւոր գործիք է  պետության, այս դեպքում՝ գերտերության քաղաքականությունը տեղ հասցնելու համար է, որովհետեւ երբ այդ ինֆորմացիան միջնորդավորված է հասնում մարդկանց, ավելի դժվար է, քան երբ ֆիլտրը հանված է հասնում»,- հավելում է ավագանու անդամը: Այն մարդիկ, որոնք կարծում են, թե ռուսերենին Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալը կարող է դրական արդյունքներ ունենալ՝ չարաչար սխալվում են. կարծում է «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը. «Այդպիսի մարդիկ ընտրության մեծ հնարավորություն ունեն։ Աշխարհում կան  երկրներ, որտեղ ռուսերենը պաշտոնական  լեզու է համարվում: Նրանք կարող են գնալ եւ բացարձակ կոմֆորտ վիճակում ապրել այնտեղ»: Հիշեցնենք, որ  օրեր առաջ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու դիմաց ճանաչել հայկական վարորդական վկայականները: