Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիրդուսցիներն ընտրել են հանրապետականին. ծանր տեխնիկան քանդում է շուկան (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0115645

Ֆիրդուսի փողոցի բնակիչ առեւտրականներին այսօր առավոտյան արթնացրեց տրակտորը։ «Տրակտորը քշի, գնա Ղարաբաղը պաշտպանի, ոչ թե արի էստեղ ժողովրդի վրա»,- ասում են բնակիչները: Քաղաքապետարանը վճռական է՝ Ֆիրդուսիում պետք է դադարեցվի փողոցային առեւտուրը: Առեւտրականները հակադարձում են՝ ժամանակ տվեք, բանկերին պարտքեր ունենք. «Մեզ ժամանակ տան մեր ապրանքները մի քիչ քչացնենք ու մեր տները նստենք, էդքան ապրանք տուն տանել չի լինի»: Ֆիրդուսիի առեւտրականները գիտեն, թե ինչ հարց է ուզում լուծել քաղաքապետարանը Ֆիրդուսիի տոնավաճառը վերացնելով. «Իրանց մոլերը դատարկ ա, դրա համար: Մոլերի համար, որ տանեն լցնեն ժողովրդին մոլերը»: Կենտրոն վարչական շրջանի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Հարություն Հակոբյանը հաստատում է այս կնոջ մտավախությունը. «Մեկը Երեւանն ա, մյուսը Ռասիան ա, մյուսը Գումն ա, Մյուսը մասիվի նոր բացվող Մեգամոլն ա»: Թաղապետարանի ներկայացուցիչը զեղչերը երաշխավորում է: Սակայն ինչու՞ պիտի մասնավոր առեւտրային ընկերությունը իր շահերից հրաժարվի եւ զեղչեր սահմանի պետության ներկայացուցչի խնդրանքով. «Էդ շահերով ես չեմ կործանվելու, հասկանու՞մ եք, ինձ մի փոքր նեղություն եմ տալու»: Հանրապետական կոչվող դեւի դեմ կռվելու ցանկություն ունեցողներ կան ոչ միայն առեւտրականների մեջ. «Դեւը այսպես ասած չոքելու ա իմ դռանը, դրա համար ես էսօր կանգնած եմ ֆիրդուսցիների կողքը»: Մյուսներն ընդունում են, որ այս կռվում իրենք պարտված են. «Հենա մեռած ենք էլի։ Մի հատ պաշտոնավոր գա, ասի ցավդ տանեմ՝ քանդվում ա, մենք հասկանում ենք»: Ֆիրդուսցիները առավոտից ուզում են հասկանալ, թե ինչ է սպասվում իրենց վաղը: Քաղաքապետարանը նրանց նույնիսկ այսօր ժամանակ չի տա։ Մինչդեռ ֆիրդուսցիները հիշում են, թե վերջին երկու ընտրություններին ինչ հույսեր էին կապում Հանրապետականի եւ Տարոն Մարգարյանի հետ. «Ում քվեարկել ենք, բարեկեցիկ կյանք ա խոստացել, բարեկեցիկ կյանքն էսօր էս չի, որ հացից զրկի։ Մենք Տարոնի օգտին ենք քվեարկել: Հանրապետականին եմ ընտրել, Տարոն Մարգարյանին եմ ընտրել»: Բոլոր այս մարդիկ դիմումներ էին գրել Տարոն Մարգարյանին, ստորագրահավաք էին նախաձեռնել, պատրաստվում են բողոքել Բաղրամյան 26-ին: Օրվա մեջ, սակայն, ծանր տեխնիկան սկսեց քանդել առեւտրի կրպակները: [caption id="attachment_1557583" align="alignnone" width="500"]People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market[/caption]