«Նուբարաշենում սարիթաղցիների համար միտումնավոր անտանելի պայմաններ են ստեղծվել» (տեսանյութ)
Սարի Թաղի գործով 10 ամբաստանյալներն արդեն մեկ տարի է` առանց հասցեական մեղադրանքի գտնվում են անազատության մեջ: Սա իշխանությունների կոնկրետ վերաբերմունքն է սարիթաղցիների նկատմամբ. կածում է պաշտպանական կողմը։ Ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ «Ցույց են տալիս, որ տեսեք, մենք կարող ենք պատժել ձեզ ձեր իրավունքները ինչ-որ կերպ իրացնելու համար»։ Սարիթաղցի երիտասարդները դուրս էին եկել փողոց զուտ իրենց կենցաղային խնդիրները պարզելու համար: Այն, որ այդ պահին կռիվ է սկսվել, եւ քարերով հարվածել են ոստիկանների ուղղությամբ, ըստ ամբաստանյալների հարազատների՝ նախապես պլանավորված է եղել։ Բնակիչներից Լալա Բեռնեցյանը նշում է. «Էդ քար գցողներն էլ են ոստիկաններ եղել՝ քաղաքացիական հագուստով, իրենք շատ լավ գիտեն՝ ով է, ինչ է»։ Գրեթե բոլոր ամբաստանյալները մեկ տարվա ընթացքում առողջական խնդիրներ են ձեռք բերել: Հարազատների խոսքերով՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում նրանց համար անտանելի պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք ընդունեն մեղքը եւ ինչպես խոստացվել էր, դրանից հետո ազատ արձակվեն: Բայց այս խոստմանը նրանք չեն հավատում: Ավելին՝ տեսանյութով