Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորը դառնում է թատերաբեմ

Մշակույթ
paraton

Այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը  Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը: Այս տարի մասնակցում են թատերախմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի երեք քաղաքներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի այս տարվա հետաքրքիր նախագծերից է «Դոն Քիշոտ» ներկայացումը, որը Ստեփանակերտի և Բեռլինի թատրոնների 2 դերասանների համատեղ աշխատանքն է: Հիշեցնենք, որ ցուցադրություններ կլինեն Ծաղակաձորի Ծաղկունյաց և Օրբելիների հրապարակներում, տեղի կունենան վարպետության բաց դասընթացներ: