Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

Քաղաքականություն
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ  չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները: Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում: Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:   ՀՀ քննչական կոմիտե