Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն, խարդախություն, պատահարներ. ոստիկանության ամփոփագիրը

Կարևոր լուրեր Հասարակություն
police-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք: Բացահայտվել է գողության 7, խարդախության 4, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: