«Եթե ամուր կանգնած լինենք, մեր լեզուն չեն փոխանակի վարորդական իրավունքի հետ» (տեսանյութ)
«Ռուսերենը չի կարող լինել 2-րդ պետական լեզու Հայաստանում, որովհետեւ դրա համար սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, հանրաքվե պետք է անցկացվի, իսկ այդ դեպքում ժողովուրդը, կարծում եմ, խոհեմ կգտնվի ու կասի ոչ,- այսօր հայտարարել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի խոսնակ Վ. Վոլոդինի առաջադրած պայմանին՝ եթե ռուսերենը ՀՀ-ում լինի պետական լեզու, ՌԴ-ն կճանաչի ՀՀ վարորդական իրավունքը։- Նույնը կարող են պահանջել չինացիները, ֆրանսիացիները, Պարսկաստանը և այլն։ Այս հարցը համարենք փակված, բայց եթե այսօր վարորդական իրավունքները չեն անցնում ՌԴ-ում, Վոլոդինը պետք է հիշի Վիեննայի համաձայնագիրը. սա միջազգային չափանիշների ոտնահարում է»։
Լեզվաբանը մեկ այլ մտահոգություն հայտնեց՝ կապված նոր սերնդի շրջանում ռուսերենի չիմացության հետ. «Ռուսերեն խոսողների թիվը գնալով նվազում է. պետք է դպրոցներում, բուհերում մշակվի օտար լեզուների ուսուցման պետական ծրագիր»։
«Եթե մենք ամուր կանգնած լինենք, մեր լեզուն չեն փոխանակի վարորդական իրավունքի հետ»,- հավելում է լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանը։
Ավելին՝ տեսանյութով