Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու են (տեսանյութ)

Տնտեսություն
hayk

Կառավարության քննարկմանն է  ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը  տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է անցում կատարել շուկայի ազատական նոր մոդելի, որի նպատակն է, ավելի արդյունավետ դարձնել ներքին շուկան և խթանել արտահանումը: Բացի այդ  մշակվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրենքի նախագիծը: «Սա առաջին էներգաբլոկն է, որը չի շահագործվում: Երկրորդ էներգաբլոկի համար ներկայացվել է արդեն շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Սա արդեն հստակեցում է մտցնում ներդրումային ծրագրի մեջ, որը փոփոխության է ենթարկվել հետազոտությունների առաջին փուլի արդյունքում»,-ասաց Հայկ Հարությունյանը: